Արթուր Դավթյանը և խորհրդականը կգործուղվեն Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

Դավթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու  նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կգործուղվեն Ռուսաստան։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Արեւելյան 6-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– ասվում է որոշման մեջ։

 --00—ՄՀ