Սարո Գևորգյանը դարձել է «Նոր Ալիք 2021» երգի մրցույթի հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

1

Կեսգիշերն անց Սոչիում ավարտվել է «Նոր Ալիք 2021» երգիչների մրցույթը, որի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը:

Երգիչը մրցութային 3 օրվա հանրագումարում ստացել է 267 միավոր՝ երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովային գերազանցելով 6 միավորով:

Մրցութային առաջին օրը Սարոն ստացել էր 90 միավոր, կատարել էր Բեյոնսեի «Listen» երգը։  Օգոստոսի 22-ին Սարոն ստացել էր 89 միավոր։ 

--00—ԼՄ