Հրդեհ Երևանի Բուսաբանական այգում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

ԱԻՆ հրդեհ

Օգոստոսի 24-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։44-ին։

--00--ԱԹ