Պաշտոնյաների երեխաներին մաղթում եմ գերիների ճակատագիրը. որդին պատասխանատու է հոր համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Պաշտոնյաների երեխաներին մաղթում եմ գերիների ճակատագիրը. որդիները պատասխանատու են հայրերի համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նրա համոզմամբ, մենք ամոթալի վիճակում ենք գտնվում և իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Հայրիկյանի կարծիքով, Փաշինյանը կոմպլեքսավորված մարդ է, վախենում է քննարկել Սահմանադրության՝ իր նախագիծը և ընդհանրապես ոչինչ չի կարողանում անել։

Հայրիկյանը Փաշինյանին համարում է աթոռի մասին երազող միջակություն, որն իր պաշտոնավորման առաջին օրերին չտեսի պես մտել, ամառանոցի սենյակներն էր նկարում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ