Անցկացվել է դատավորների հոգեբանական թեստավորումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News  

ԲԴԽ

Oգոստոսի 23-ին, Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հավակնորդների հոգեբանական թեստավորման գործընթացը: Թեստավորմանը մասնակցել է դատավորի 23 թեկնածու:

Միաժամանակ ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 31-ից ժամը 10։00-ից` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում:  

--00—ՄՀ