«Մաղթում եմ Ձեզ հոգու ամրություն». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գարեգին Բ-ի 70-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի  ծննդյան 70-ամյակի առթիվ.

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը, մեզ միավորող առանցքը, մեր հավատքի, պատմության ու ավանդույթների շարունակական ներկայությունն ապահովողը մեր արժեհամակարգում, մեր մշակույթում, մեր ներաշխարհում:

Թող Ձեր հայրապետական հոգածությունն այսուհետ ևս աջակից և սատար լինի մեր երկրին ու ժողովրդին՝ ի շահ մեր Հայրենիքի և աշխարհասփյուռ հայության, ժողովուրդ-պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ հոգու ամրություն և ամենայն բարիք»:

--00—ԼՄ