Արդշինբանկը և ռուսական Ֆորա Բանկն առաջարկում են ակնթարթային փոխանցումներ հեռախոսահամարով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

նկար

Ռուսական Ֆորա բանկի մոբայլ հավելվածի օգտատերերն այժմ կարող են իրենց բջջային հեռախոսից գումար փոխանցել Արդշինբանկի հաճախորդների ընթացիկ կամ քարտային հաշվին: Փոխանցումն ուղարկելու համար բավարար է իմանալ միայն փոխանցումն ստացողի հեռախոսահամարը:

Փոխանցումը FORA-BANK հավելվածից ուղարկելու համար անհրաժեշտ է հավելվածում ընտրել «Платежи» → «Переводы МИГ в Армению (ArdshinBank»), որից հետո մուտքագրել ստացողի հեռախոսահամարը և փոխանցվող գումարի չափը, այնուհետ ստուգելով փոխանցումը ստացողի անունը՝ հաստատել (Оплатить):

Ծառայությունը մատուցվելու է նվազագույն սակագներով. փոխանցման միջնորդավճարը կազմում է 1% փոխանցվող գումարից, նվազագույնը՝ 100 ՌԴ ռուբլի, բայց ոչ ավելի քան 3,000 ՌԴ ռուբլի: Մեկ փոխանցման նվազագույն գումարը 100 ՌԴ ռուբլի է, իսկ առավելագույնը՝ 500,000 ՌԴ ռուբլի: Ամսական փոխանցումների առավելագույն գումարը՝ 500,000 ՌԴ ռուբլի: Փոխանցված գումարը հաշվեգրվում է Արդշինբանկի հաճախորդի հաշվեգրվում է Արդշինբանկի հաճախորդի հաշվին կամ քարտին հաշված վայրկյանների ընթացքում:

Ծառայությունից օգտվելու համար փոխանցում ստացողը պետք է.

1. Արդշինբանկում ունենա ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշիվ,

2. փոխանցում իրականացնողին տրամադրի Արդշինբանկում գրանցված գործող բջջային հեռախոսահամարը:

Օգտագործելով Արդշինբանկի մոբայլ հավելվածը՝ ստացած միջոցները հաճախորդը կարող է ներդնել ավանդ, փոխանցել խնայողական հաշվին, կատարել կոմունալ վճարումներ, անկանխիկ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց կամ իր դեբետային քարտից անվճար կանխիկացնել 315 բանկոմատներում ողջ հանրապետությունում: Հիշեցնենք նաև, որ առանց բանկ այցելելու, Արդշինբանկի մոբայլ հավելվածի միջոցով կարող եք քարտից քարտ առցանց փոխանցումներ կատարել աշխարհի ցանկացած կետ:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

--00—ԼՄ