ԵԱՏՄ երկրների տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է․ Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

միշուստին

ԵԱՏՄ երկրների տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Պանդեմիայի շրջանը ցույց տվեց, որ մեր միությունն ունակ է օպերատիվորեն և ճկուն կերպով ադապտացվել տարբեր մարտահրավերների և փոփոխությունների: Շնորհիվ համատեղ գործողությունների՝ ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական ցուցանիշները վատը չեն: Առաջին կիսամյակի արդյունքներով գյուղմթերքի արտադրությունն ավելացել է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադրության ծավալները՝ 4,4 տոկոսով, մշակվող արդյունաբերության արտադրությունը՝ 6,5 տոկոսով»,-ասել է Միշուստինը, ապա կոչ է արել աշխատել իրենց տնտեսությունների թվայնացումն արագացնելու ուղղությամբ:

«Կան որոշ արդյունքներ: Հուլիսի սկզբից թողարկվել է առանց սահմանների աշխատանքի որոնման համակարգ: Օգտվելով ծառայությունից՝ կարելի է հարմար աշխատանք գտնել ամբողջ միության տարածքում: Դա վառ օրինակ է, որ ժամանակակից լուծումները նոր հնարավորություններ են բացում մի ամբողջ ճյուղի, տվյալ դեպքում՝ աշխատաշուկայի զարգացման համար»,-հավելել է Միշուստինը: 

--00—ԼՄ