Գեղարքունիքում «ԳԱԶ 53»-ը գլորվել է ձորը. կա վիրավոր. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

ю

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Արշակյանը իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիստ գյուղի «Կոշաբուլախ» կոչվող սարատեղիում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մի քանի պտույտ շրջվելով՝  գլխիվայր հայտնվել ձորում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱՀ