Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային. կանանց ֆուտզալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի երրորդ տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի  ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նորա Եղյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Օլգա Օսիպյանը: Այսպիսով մեր ընտրանին այս մրցաշարում տարավ երկու հաղթանակ և կրեց մեկ պարտություն՝ խփելով 12 և ընդունելով 8 գնդակ:

 Այսպիսով, անկախ այսօր երեկոյան կայանալիք Նիդերլանդներ-Մոլդովա հանդիպումից Հայաստանի հավաքականը թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Նիդերլանդների հավաքականին:

Պայքարը շարունակում են միմիայն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը: 

--00--ԱՀ