Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է ստացել արտասահմանյան գործընկերներից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Ալեն

Ալեն Սիմոնյանին ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Գուլշատ Մամմեդովան, Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն, Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչը, Ճապոնիայի Ազգային Խորհրդարանի Խորհրդականների Պալատի նախագահ Ակիկո Սանտոն, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպը, Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչը, Ռումինիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Անկա Դանա Դրագուին, ԵԽԽՎ նախագահ Րիկ Դաեմսը, Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվա Միտեւան:

ՀՀ ԱԺ նախագահին շնորհավորել են նաեւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, Կիպրոսի Հանրապետության Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանը, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան եւ Մեքսիկայի Թեմի առաջնորդ Հովնան Արք. Տէրտէրեանը, Պենզայի Տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավար կառավարման խորհրդի ղեկավար Սենիկ Սահակյանը, Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

--00—ՄՀ