Քննարկվել է ՀՀ Սպուտնիկ-Վի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Ավանեսյան

Հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ, որի ընթացքում խոսեցինք համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունների և մի շարք այլ հարցերի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիը Ավանեսյանը։ 

«ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ ընդգծեցինք, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն լինել»,- գրել է Ավանեսյանը:

--00—ՄՀ