Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ քույր ու եղբայր երկվորյակներ են հոսպիտալացվել  

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

նկար

Օգոստոսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «LADA»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով LADA-ի ուղևորները՝ 10-ամյա Լիլիթ և Արթուր Վ․-երը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ վիրավորները երկվորյակներ են։  

--00—ԼՄ