ԼՂ ավելի քան 200 ընտանիքի խաղաղապահներն ապահովել են խմելու ջրով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News  

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Ստեփանակերտի և ԼՂ առանձին շրջանների ավելի քան 200 ընտանիքի ապահովել են խմելու ջրով։

 Խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները երկու օրում Լեռնային Ղարաբաղ են մատակարարել շուրջ 15 տոննա խմելու ջուր։

Մինչև ջրակայանում վերանորոգման և վերականգնման աշխատանքների ավարտը և Լեռնային Ղարաբաղի քաղաքներ և շրջաններ խողովակաշարի անցկացումը, խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմը ամեն օր ջուր կտրամադրի տեղի բնակիչներին:

Ինչպես նաև, ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանի արտեզյան ջրհորից ջրատարի անցկացումը՝ Թաղավարդի և Կարմիր շուկայի  բնակավայրերի բնակիչներին ջուր մատակարարելու համար:

--00—ՄՀ