Վարչապետը ՄԻԵԴ-ի ՀՀ ներկայացուցչի գրասենյակում նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

վարչ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Արփինե
Առաքելյանի դիմումը`

1. Արփինե Հունանի Առաքելյանին նշանակել վարչապետի աշխատակազմի
մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության
ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ
(պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.3-Ղ2-1)։

2. Արփինե Հունանի Առաքելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

--00—ԼՄ