Ուժեղացված ծառայություն Արաբկիր վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

ոստիկանություն

Օգոստոսի 16-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով, վարչական շրջանում ուժեղացված ծառայություն իրականացրին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տարբեր կասկածանքներով բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։ Կատարվեցին խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվեցին դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։

Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

զենք
զենք

--00--ԱԹ