75-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

վթար

Օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 75-ամյա Ալբերտ Ավետիսյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

--00—ՄՀ