Դա թողել ենք հաջորդ էտապում․ Ալիևը՝ Զանգեզուրը «վերադարձնելու» պլաններ ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Ալիև

Արևմտյան Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզ - խմբ.) ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Բայց Զանգեզուրի միջանցքը բացելու  արդյունքում մենք, անշուշտ, կօգտագործենք այն մեր քաղաքացիներին իրենց նախնիների երկիր վերադարձնելու համար: Այս մասին Քարվաճառաի և Բերձորի շրջաններ այցի ընթացքում ասել է Իլհամ Ալիևը։

«Այդպիսի պլաններ կան և դա բնական է։ Քանի որ մեր քաղաքացիները բռնի ուժով վտարվել են ոչ միայն Զանգեզուրի շրջանից այլև Գեյչայից (Սևան)։ Նրանք իրավունք ունեն ապրելու իրենց նախնինների հողում։ Մենք դա թողել ենք հաջորդ էտապում»,- ասել է նա։

--00—ՄՀ