Դատախազությունը պահանջում է կալանավորել Չարչյանին․ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Չարչյան

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս կապակցությամբ Դատախազությունն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Չարչյանին կալանքից գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։

--00—ՄՀ