Թալիբներն համաներում են հայտարարել պաշտոնյաների նկատմամբ և կոչ արել վերսկել պետական գործը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

թալիբ

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին ընդհանուր համեներում են հայտարարել նախկին կառավարական պաշտոնյաների համար և կոչ արել՝ վերսկսելու աշխատանքը պետական հիմնարկներում: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով թալիբների թողարկած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ «Թալիբանը» լիակատար վերահսկողություն էր հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքում։ Երկրի նախագահը՝ Աշրաֆ Ղանին, լքել է Քաբուլը։

--00—ԼՄ