Բնակավայրերը վտանգված են․ հուսամ՝ դիրքային առավելությունները կպահպանենք Գեղարքունիքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

թագուհի

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը.

* Կութ, Ազատ, Նորաբակ, Սոտք: Սահմանամերձ բակավայրերը վտանգված են:

* Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը:

* Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով...

* Նախնական տվյալներով ունենք երկու զոհ

* Հուսամ՝ հայկական զինուժը դիրքային առավելությունները կպահպանի Գեղարքունիքի մարզում...

* Դե առավոտյան էլ Երասխում զոհ ունեցանք...

Խաղաղ գիշեր բոլորիս»:

--00--ԱՀ