Փաշինյանն ԱԳ նախարարի առաջարկ նախագահին դեռ չի արել, քննարկվում է Միրզոյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարի թեկնածուի առաջարկ նախագահ Արմեն Սարգսյանին դեռ չի արել։ Այս մասին 24News-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից։ 

Հիշեցնենք, որ Հայաստանն արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հրաժարական ներկայացրեց մայիսի 27-ին, և, փաստացի արդեն երեք ամիս է, ինչ երկիրը չունի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար։ Չնայած քաղաքական դաշտում առկա խոսակցություններին, թե ԱԳ նախարար է նշանակվելու ժ/պ Արմեն Գրիգորյանը, սակայն, ըստ 24News-ին հասած տեղեկությունների, իշխանությունը վերջնական որոշել է այդ պաշտոնին նշանակել խորհրդարանի նախկին խոսնակ Արարատ Միրզոյանին։ Վերջինիս նշանակումը սպասվում է ամենամոտ օրերին, հնարավոր է նաև այսօր։

--00—ԼՄ