Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ «ВАЗ 21010»-ը բախվել է տաղավարին, կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

նկար

Օգոստոսի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «ВАЗ 21010» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է տաղավարի, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքոի փաստով քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ օպերատիվ են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկները, որոնք վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

նկար

--00—ԼՄ