Գետափ-Մարտունի ավտոճանապարհից փրկարարները 0.024 խմ մեծության քարեր են հեռացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

նկար

Օգոստոսի 14-ին՝ ժամը 21:35-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի խաչմերուկի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. քարերը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են մոտ 0.024 խմ մեծության քարեր:

--00—ԼՄ