Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14,  24News

արջ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում նշված է.

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ օրերս Վայոց ձորի Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է: FPWC թիմը և գործընկեր կենդանաբույժները ջանք չեն խնայել կենդանուն փրկելու համար, իրականացրել են բոլոր հնարավոր միջոցառումները, սակայն արջի կյանքը փրկել չի հաջողվել։ Այժմ, ոստիկանության ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի ՀՎՀ ռեֆերենս լաբորատորիա, որտեղ կիրականացվեն հետագա գործողությունները։ Ընդգծենք, որ FPWC թիմը շարունակում է պնդել, որ կենդանին ունեցել է հրազենային վնասվածք, ինչը նշանակում է, որ նրա վրա կրակել են։ Շնորհակալ ենք մեր կողքին լինելու և մեզ սատարելու համար»։

--00--ԱԹ