Հնդկաստանի հյուսիսում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

․

Հնդկաստանի հյուսիսում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին՝ ավտոճանապարհի վրա, ինչի հետևանքով սողանքի տակ են հայտնվել մի քանի ավտոմեքենա, ավտոբուս և բեռնատար:

Իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսում գտնվել է 40 մարդ: Որոնողական-փրկարարական ծառայությունները կարողացել են փրկել 10 մարդու:

Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրևների շրջանը, որը հանգեցնում է սողանքների:

--00