Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai-ը, Opel-ը և Volkswagen-ը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

․

Երեկ՝ օգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի և Աճառյան փողոցի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Արտաշես Թ-ի վարած Opel մակնիշի, 46-ամյա Արայիկ Բ-ի վարած Hyundai մակնիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Մ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ռ. Ա-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության 1-ին գծային խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնների փականները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԱՀ