Գուգարքում անտառային հողի ապօրինի դուրսբերման գործով նյութերն ուղարկվել են դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

նկար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի, Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։

215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։

--00—ԼՄ