Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում մոպեդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 12-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում Հարություն Ավետիսյանը իր վարած Yamaha Scooter մակնիշի մոպեդով Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել։

--00--ԱՀ