Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

արտադրամաս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների իրականացման արդյունքում՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Պարզվել է, որ կազմակերպությունն աշխատել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ արտադրական եւ օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, արտադրամասի առանձին սարքավորումների արտաքին մակերեւույթները ժանգոտված են եղել, տորթերի եւ հրուաշակեղենի ձեւավորման սեղաններն ունեն անհարթ մակերեսներ եւ վնասված եզրեր, ինչը հանդիսանում է սննդամթերքի աղտոտման աղբյուր:

Խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ:

--00--ԱԹ