Բենզագազալցակայանի հսկայական թիթեղյա տանիքը քամին պոկել, շպրտել է կայանված մեքենաների վրա

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

տանիք

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բենզալցակայանի թիթեղյա տանիքը ուժեղ քամին պոկել և մոտ 100 մետր պրտել է։

Թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 Շինության տանիքը Արարատի մարզի վարչական տարածքում է հաշվառված, սակայն մեքենաները կայանված են Երևանի վարչական տարածքում։ Թե ով պետք է փոխհատուցի վնասը, տուժած քաղաքացիները չգիտեին։ Այս պահին պարեկները փորձում են կապ հաստատել վնասված ավտոմեքենաների տերերի հետ, որոնց ինքնությունը նրանք պարզում են։ Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։ 

--00--ԱԹ