Սևանա լճի մակարդակը օգոստոսի 2-8-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Սևան

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 2-8-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.70 մ (08.08.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18 սմ-ով։ 

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.446 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը մայիսի 25-ից օգոստոսի 8-ը ներառյալ՝ 161.579 մլն խմ: 

Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.068 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 8-ը ներառյալ՝ 132.986 մլն խմ:

 --00—ՄՀ