Հորդառատ անձրևից Հարթագյուղի «Ղալթաղչի» կոչվող կայարանի հարակից տները ջրալցվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

նկար

Օգոստոսի 9-ին՝ ժամը 20:04-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Ղալթաղչի» կոչվող կայարանի հարակից տները տեղացած հորդառատ անձրևից ջրալցվում են։

նկար

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

նկար

Փրկարարները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ 4 տներից հեռացրել են սելավաջրերը։

նկար
նկար
նկար

***

Օգոստոսի 9-ին՝ ժամը 17։33-ից մինչև 18։50-ը, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Վանաձոր քաղաքում տեղացած անձրևների, կարկուտի և քամու հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքապետարանի կոմունալ բաժնի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ սելավաջրերը հեռացրել են 7 բազմաբնակարան շենքերի և 13 առանձնատների նկուղներից և շքամուտքերից։

Ստորև ներկայացնում ենք նաև Վանաձորում տեղացած հորդառատ անձրևների տեսանյութը։ 

--00—ԼՄ