Հրշեջները մեկուսացրել են Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մեկուսացրել են Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ