Որ հատվածները վտանգի տակ են, գյուղաշխատանքներ չեն իրականացվում. Գեղամասարի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Ավետյան

Գեղարքունիքում սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է, գյուղացիները մասամբ կարողանում են իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը: 

«Որ հատվածները որ վտանգի տակ են, գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, իսկ որ հատվածներում, որ ավելի անվտանգ է, մարդիկ պարտադիր իրականացնում են գյուղատնտեսական գործունեություն, բայց դե ամեն դեպքում մարդիկ անհանգիստ են»,- ասել է նա:

Խոշոր եղջերավոր անասունների՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներ անցնելու նոր դեպքեր չեն եղել:

 «Կութից 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ էին անցել թշնամու կողմ, որը մինչեւ հիմա չեն վերադարձրել, Կառավարությունն էլ ուրբաթ օրվա դրությամբ այդ մարդկանց չի փոխհատուցել»,- ասել է համայնքապետը:

--00--ԱԹ