Մահացածն ու վիրավորները 102 ռազմաբազայի ծառայողներ են. մանրամասներ Երևան-Գյումրի վթարից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

վթար

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել վթարից: Ժամը 06։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ 4 հոգի դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որոնցից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, իսկ մեկին դուրս բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Փրկարարներն այնուհետև մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը և վիրավորները զինվորականներ են։ Կայքի տեղեկություններով՝ թե մահացածը, թե վիրավորները ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ռուսական ռազմաբազայի ծառայողներն ու նրանց ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների  ինքնությունը։

--00--ԱԹ