Շուռնուխ գյուղի Կատարի տարածքում ապօրինի ծառահատում է արել․ Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ծառահատում

Օգոստոսի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողները Գորիս-Կապան ճանապարհի Կատարի տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են 46-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ 66-11» մեքենան։ Մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խմ վառելափայտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Վարորդը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Շուռնուխ գյուղի Կատարի տարածքում ապօրինի ծառահատում է արել:

Հայտնաբերվածը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն

--00--ԱՀ