Մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք՝ Արցախը մերն է. Անդրեի համերգը կկայանա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Անդրե

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգևոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին...

Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից! Ցավըտ տանիմ, Արցախ...

P.S. Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ»:

Նշենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Ստեփանակերտի բնակիչը պատռել էր Անդրեի պաստառը: Վերջինս, ըստ տեղեկությունների, պատերազմում զոհվածի հայր է:

--00--ԱԹ