Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

ԱԳՆ

Օգոսոտոսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևի հետ։

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող  հարցեր։
 
Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։

--00—ՄՀ