Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

խորհրդակցություն

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են իրականացվող ծրագրերի արդյունքներին։

Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

--00--ԱԹ