Շողակաթի (Շորժա) հանրային լողափը ևս ջրափրկարարների հսկողության տակ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարները շարունակում են ծառայությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Քաղաքացիների և հյուրերի ավտանգությունը հսկվում է շաբաթական 7 օր 24-ժամյա գրաֆիկով: Թեև ջրափրկարարների պարտականությունների մեջ մտնում է միայն հանրային նշանակության լողափների անվտանգության հսկողությունը, սակայն մասնավոր տարածքներում հանգստացողները ևս հերթափոխի ուշադրության ներքո են:

--00--ԱԹ