Ստուգվել է զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

ԶՈւ

 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ օգոստոսի 4-ին անցկացվել են մասնագիտացված համատեղ վարժանքներ։

Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտավարամասնագիտական գիտելիքները, կատարելագործվել են դաշտային պայմաններում առաջադրված խնդիրները կատարելու հմտությունները։

    --00—ՄՀ