Ի՞նչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«ՊՆ փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ, որը կասեցվել է։

ԱԹՍ-ների ակտիվության թեմայի մասին խորը դատողություններ անելու համար պետք է մշտապես սահմանների օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվություն ունենալ, դրանք համեմատության մեջ դնել, ապա հասկանալ, թե դրանց թռիչքներն ինչ ինտենսիվություն ունեն և ինչ հավանական նպատակների են ծառայում։

ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում, խորքում և այլն»։

--00—ՄՀ