Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Փաշինյան

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի եւ Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել  Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սրբազան հոր շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հիրավի, դուք ունեք ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն և խորհրդարանական մեծամասնության լիակատար աջակցությունը կյանքի կոչելու մեր ժողովրդի անկեղծ սպասումները և ազգային նվիրական իղձերը։ Լիահույս ենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը՝ Ձեր իսկ գլխավորությամբ, ուժերի գերագույն լարումով և համախմբմամբ ձեռնամուխ կլինեք Հայաստանի խաղաղության եւ անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, բանակաշինության և հարատեւ բարօրության ապահովման։ Առ Աստված աղոթքով Ձեզ մաղթում ենք ուժ և կորով, աստվածային իմաստություն եւ համբերություն, որպեսզի վճռականորեն և անշեղ կերպով իրագործեք մեր ազգի և պետության համար առաջնահերթություն հանդիսացող այնքա՜ն կենսական ծրագրերը։ Տերը թող զորավիգ լինի Ձեզ»:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս