Մխիթար Զաքարյանը կմնա կալանավորված․ վերաքննիչը մերժել է խափանման միջոցի դեմ բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Մխիթար Զաքարյան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ փաստաբանի բողոքը։

«Նիստի ընթացքում նայելով դատավորի աչքերին, պնդեցի, որ ինքն ի զորու չէ անկախ և անաչառ լինել ու արդար որոշում կայացնել Մխիթար Զաքարյանի գործով։

Դատավորը նայեց աչքերիս ու ասաց, որ ինքը բոլոր գործերով է անկախ ու անաչառ, որից հետո մերժեց վերաքննիչ բողոքը։

Մենք երկուսս էլ գիտենք, թե ով էր ճիշտ և ով դիմացինի աչքերին նայելով ստեց», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված։

--00—ՄՀ