Ստեփան Մելքոնյանը կազատվի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից․ նախագահը հրամանագիրն ստորագրել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը օգոստոսի 14-ից ազատվելու է պաշտոնից և կարձակվի ծառայությունից։

 «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,- ասված է հրամանագրում։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս