Վրաստանում 1 օրում Covid-19-ի ավելի քան 4000 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում շարունակում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4233 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 432 903 է: 

Նախօրեին կատարվել է 45 229 թեստ, որից  26 469-ը՝ հակամարմինների, 18 760-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1934 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 390 827 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 5 948:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9,36%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 7,65%, վերջին 7 օրվանը՝ 8,35%:

--00—ՄՀ