Մեկ օրում բացահայտվել է 103 հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ոստիկանություն

 Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորյալ չկատարելու, առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Կամավոր ներկայացել է 15 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 13 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ապօրինի ծառահատման և մարմնական վնասվածք պատճառելու ՝ 2-ական, խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ