ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հումանիտար-բժշկական ակցիայի շրջանակում օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի առանձին բնակավայրերի բնակիչներին:
Խաղաղապահները բարեգործական հիմնադրամներից ստացված ընդհանուր առմամբ ավելի քան 4 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Չափար գյուղի բնակիչներին`խոհանոցային և պարենային փաթեթների տեսքով:
«Այսօր բարեգործական ակցիային մասնակցել է 27 ընտանիք` 11 բազմազավակ և 16 հարկադիր տեղահանված ընտանիք: Բացի այդ, բուժօգնություն է տրամադրվել ավելի քան 120 մարդու»,- ասել է Ռուսախական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
--00—ՄՀ