Լրագրողների աշխատանքի սահմանափակման առնչությամբ ՄԻՊ-ը պարզաբանում է հայցել ԱԺ-ից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

ՄԻՊ

Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:

Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաև միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից:

Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով:

--00--ԱԹ